5929 դիտում
09:58 22-12-2016
Ո՞ւմ և ինչի՞ համար է պատերազմ հայտարարել Աղվան Հովսեփյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտնվել է ոչ նախանձելի վիճակում։ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պատերազմ է հայտարարել վերջինիս։ Նա ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Լյովա Խաչատրյանը չհայտնվի ապագա խորհրդարանում։
Աղվան Գառնիկիչը նախօրեին հավաքել է Ապարանի շրջանի գյուղապետերին ու զգուշացրել, որ ով ընտրություններին Լյովա Խաչատրյանի համար աշխատի՝ կհայտնվի ճաղերի հետևում։ Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը բազմաթիվ համատեղ բիզնեսներ ունեն, նախկինում շատ մտերիմ էին, սակայն վերջին շրջանում նրանց ընկերությունը վերածվել է թշնամանքի՝ բիզնես եկամուտները կիսել չկարողանալու պատճառով։ Աղվան Հովսեփյանը համարում է, որ Լյովա Խաչատրյանը իրեն փող է պարտք, որը հետ ստանալու պարագայում նոր միայն «պատերազմը» կավարտվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
26913 դիտում
16:53 18-10-2015
Քննիչներ, կապե՛ք ձեր գոտիները. ինչի համար է քննիչներին Աղվան Հովսեփյանը գործուղելու Գոռ Վարդանյանի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3153 դիտում
10:04 28-10-2014
Աղվան Հովսեփյանը նստավայր է կառուցում իր համար. Ժամանակ
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»