211652_close_icon

Աղվան Հովսեփյանը նստավայր է կառուցում իր համար. Ժամանակ

views-count3372 դիտում article-date 10:04 28-10-2014
«Ժամանակ»-ը գրում է. «Թեև մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ նորաստեղծ Քննչական կոմիտեի համար որպես վարչական շենք հատկացվեց Երևանի Մամիկոնյանց փողոցի 46/5 հասցեում գտնվող վարչական շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Երևանի քաղաքապետարանի «Շինվերանորոգում» ՊՓԲԸ-ն, սակայն այս օրերին անմիջապես վարչական շենքի բակում, վարչական շենքի վերանորոգմանը զուգահեռ, նոր շինարարություն է ընթանում: Անզեն աչքով էլ նկատելի է, որ նոր շինություն է կառուցվում: «Ժամանակին» հասած տեղեկություններով՝ այս նոր շինությունը լինելու է Աղվան Հովսեփյանի նստավայրը: Նա չի համաձայնել, որպեսզի իր աշխատասենյակը տեղակայվի Քննչական կոմիտեի համար նախատեսված վարչական շենքում, և ձեռնամուխ է եղել իր նստավայրի կառուցմանը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր