26916 դիտում
16:53 18-10-2015
Քննիչներ, կապե՛ք ձեր գոտիները. ինչի համար է քննիչներին Աղվան Հովսեփյանը գործուղելու Գոռ Վարդանյանի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հոկտեմբերի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում «Դուքենդո» ֆեդերացիան անցկացրեց «Բաշ-Ապարան»-ի հերոսամարտին նվիրված հուշամրցաշար, որին ներկա էին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը և միության պատվավոր անդամներ:
Բացման արարողության ժամանակ Դուքենդո ֆուլլ կոնտակտ կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը ֆեդերացիայի «պատվավոր Սև գոտի 3-րդ վարպետական որակավորման աստիճան»ի վկայական հանձնեց Աղվան Հովսեփյանին՝ գնահատելով իր ունեցած մեծ ավանդը մեր հայրենիքում, ապա կատարվեց սև գոտի վարպետական որակավորման վկայականների հանձման արարողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]հուշամրցաշարին մասկացում են 470 մարզիկներ, որոնցից լավագույնները հնարավորություն կստանան մասնակցելու ՀՀ Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությանը, մրցանակային տեղ գրաված մարզիկները ստացան ուղեգիր նոեմբերի 15-ին մասնակցելու Հայաստանի Առաջնությանը։
Լավագույնը ճանաչվեցին
Արսեն Վալյան 8տ
Սարգիս Գևորգյան 9տ
Զորհաբ Զորհաբյան 10տ
Ալեն Վիրաբյան 11տ
Արմեն Բաբայան 12տ
Գարիկ Սահակյան 13-14տ
Արգամ Գալոյան 15-16տ
Ռոլանդ Սիմոնյան 17տ
Արամ Առաքելյան 18+տ[/color]
Լրագրողների հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանը հայտնեց, որ ինքը կմտածի և հնարավոր է ` քննիչներին «գործուղի» Դուքենդո ֆեդերացիա, որպեսզի Գոռ Վարդանյանի մոտ նրանք ֆիզիկական պատրաստվածություն անցնեն, քանի որ շատ դեպքերում քննիչները գործ են ունենում նաև կրկնահանցագործների հետ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` հուշամրցաշարից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 396+
396+