Քրիստոսի չարչարանքները նշանավոր ֆիլմը նկարահանվել է Կրակո «քաղաք-ուրվականում»․ հետաքրքիր փաստեր
Մի շարք աշխարհագրական օբյեկտներ, նախկին բնակավայրեր, որոնք լքվում են բնակիչների կողմից տարբեր պատճառներով. տնտեսական ակտիվության անկման, պատերազմների, ցեղասպանության, բնական և տեխնոլոգիական աղետների և այլ գործոնների պատճառով, որոնք անհարմար և անհնար են դարձնում մարդկանց բնակությունը տվյալ տարածքում կոչվում են քաղաք-ուրվականներ։
Ի տարբերություն անհետացած քաղաքների, լքված քաղաքները երբեմն պահպանում են իրենց արտաքին տեսքը. շենքերը և օբյեկտի ենթակառուցվածքը գտնվում են ճիշտ այն նույն ժամանակահատվածին համապատասխան, երբ լքվել էր քաղաքը: Նման, հարաբերականորեն պահպանված քաղաքների համար հաճախ կիրառվում է քաղաք-ուրվական տերմինը:
Նման քաղաքների շարքին է դասվում Կոլմանսկոպն, որը յուր ժամանակ բարգավաճող քաղաք էր Նամիբիայում, Նամիբ անապատում, սակայն աշխարհագրական ոչ բարենպաստ պայմանների պատճառով այն լքվեց:
Կրակո (Իտալիա) լքվել էր սողանքների պատճառով 1963 թվականին: Հենց այստեղ էին նկարահանվել այնպիսի ֆիլմեր, ինչպես Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» և Մարկ Ֆոսթերի «Գթասրտության քվանտը»։