«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը քննադատվել է ծայրահեղ դաժանություն պարունակող տեսարանների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած Ձիթենյաց այգում նրա աղոթքից մինչև խաչելությունը։
Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով։
Ֆիլմն առաջացրել է բազմաթիվ տարակարծություններ, հիմնականում տարբեր երկրների հրեական համայնքների շրջանում, որոնք անվանել էին այն հակասեմիտական (չնայած այն հիմնված է Ավետարանների բովանդակության վրա)։
Այն քննադատվել է նաև ծայրահեղ դաժանություն պարունակող տեսարանների համար։
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն իր հրապարակային ցուցադրման ընթացքում հավաքել է ավել քան 600 միլիոն ԱՄՆ դոլար և դարձել բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ոչ անգլերեն ֆիլմը։