211652_close_icon
views-count9534 դիտում article-date 19:12 21-12-2016

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում էր: Գնդի հրամանատարի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց ծառայողներին, ապա անդրադառնալով հուլիսյան դրամատիկ իրադարձություններին՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցեց զոհված ոստիկանների հիշատակին: Այնուհետև ոստիկանության պետը ծանոթացավ ծառայության պայմաններին, ստուգեց հատուկ տեխնիկան ու տրանսպորտային միջոցները, ցուցումներ տվեց պատասխանատուներին: Վլադիմիր Գասպարյանին և նրան ուղեկցող սպաներին ներկայացվեց մասնագիտական վարժանքների համալիր՝ բաղկացած երկու մասից: Առաջին մասում պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ խմբերն իրականացրին զինված հանցագործների վնասազերծման գործողություններ շինության ներսում և տրանսպորտային միջոցների ընթացքի կասեցումով, ինչին հետևեց ձերբակալումն ու ուղեկցումը: Վարժանքների երկրորդ փուլն ընդգրկում էր ձեռնամարտի և զենքի կիրառման գործողությունների համալիր: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների հետ քննարկեց ստորաբաժանման պատրաստականությունը, ներկայացրեց իր դիտարկումներն ու դիտողությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր