Դրեզդենի «Դինամոյի» ֆուտբոլիստը հրազենային վնասվածք է ստացել, իսկ հորաքույրը` սպանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ողբերգական դեպք է գրանցվել գերմանական Վիսբադեն քաղաքում, որի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Դրեզդենի «Դինամոյի» պաշտպան Մարկ Վախսը:
Անհայտ անձը կրակահերթ է արձակել տեղի կրպակներից մեկի հարևանությամբ: Կրպակատերը, որը 21-ամյա ֆուտբոլիստի հորաքույրն էր, սպանվել է, իսկ վերջինիս ամուսինն ու Վախսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Մենք ցնցված ենք: «Դինամոյի» բոլոր աշխատակիցները իրենց զորակցությունն են հայտնում Մարկին և նրա ընտանիքին: Մեր համար առաջնահերթ է նրա ֆիզիկական և հոգեբանական ապաքինումը», հայտարարել է «Դինամոյի» մարզական տնօրեն Ռալֆ Մինգեն:
Նշենք, որ «Դինամոն» հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում: 1953թ. ստեղծված թիմը այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը` 17 տուրից հետո վաստակելով 27 միավոր: