Հասան Ռուհանին ազատ է արձակում Ահմադինեժադի օրոք բանտարկված քաղաքական ակտիվիստներին
Այսօր Իրանում մի շարք միջողցառումներ են անցկացվում՝ նվիրված Իրանի Իսլամական հեղափոխության 35-ամյակին:
Այս կապակցությամբ Իրանի նախագահ Հասան Ռուհանին որոշել է ազատ արձակել բանտերում պահվող մի քանի քաղաքական բանտարկյալների:
Իրանական ԶԼՄ-ները ենթադրում են, որ համաներման տակ առաջինը կհայտնվեն այն բանտարկյալները, ովքեր 2009 թվականին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու համար ձերբակալվել են: