slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Մարզպետները կլծվեն ռեյտինգային ընտրապայքարի «սայլին». նրանց սպասվում է դաժան մրցավազք. «Փաստ»
211652_close_icon

Մարզպետները կլծվեն ռեյտինգային ընտրապայքարի «սայլին». նրանց սպասվում է դաժան մրցավազք. «Փաստ»

views-count3430 դիտում article-date 09:57 21-12-2016
«Փաստ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղերում ռեյտինգային ցուցակում մտցնել ոչ բոլոր մարզպետների անունները: Յուրաքանչյուր մարզում առանձին մոտեցում է պահանջում իրավիճակը: Քանի որ Տավուշում, Լոռիում և Գեղարքունիքում իշխող կուսակցությունը ձայների «պակասորդ» ունի, որոշել են հենց այդ տարածքներում դնել մարզպետների թեկնածությունները: Թող իրենց հեղինակությունը վերականգնելու համար «վազեն, քրտնեն» և կուսակցության համար անհրաժեշտ ձայներ հավաքեն: Արթուր Նալբանդյանը, Հովիկ Աբովյանը և Ռաֆիկ Գրիգորյանը կլծվեն ռեյտինգային ընտրապայքարի «սայլին»: Եվ քանի որ այս մարզպետների ռեյտինգը տեղերում առանձնապես չի «փայլում», նրանց սպասվում է դաժան մրցավազք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր