211652_close_icon

Իմ փոխարեն որևէ մեկը չի կարող մանդատ ստանալ. Գալուստ Սահակյան. «Ժողովուրդ»

views-count1837 դիտում article-date 09:22 21-12-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք 2017-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր փոխարեն մանդատ կստանա Ձեր որդին՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի վարչության պետ Արման Սահակյանը։ «Իմ փոխարեն որևէ մեկը չի կարող մանդատ ստանալ, որովհետև պետք է հաշվի առնեք, որ ՀՀԿ հիմնադիրներից և այդ ոգով դաստիարակված մարդկանցից մեկը ես եմ»,– ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահը, հավելելով,– և կուսակցությունն իր ամբողջական ծրագրերում նաև հնարավորություն է ստեղծել, որ ես պիտի մասնակից դառնամ կուսակցության գործունեությանը։ Այնպես որ, որևէ մեկը իմ փոխարեն չի կարող խորհրդարան մտնել։ Ես կմտնեմ իմ փոխարեն»։ Ընտրացուցակի ո՞ր համարում եք լինելու, հետաքրքրվեցինք Գալուստ Սահակյանից. «Այն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարևորագույն համարներից մեկն է լինելու։ Կլինի 4-րդ համարը, թե 55–րդը, միևնույն է։ Այն համարը, որտեղ ես եմ, դա ամենակարևոր համարը կլինի»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր