Ռոնալդուն կդառնա տարվա խաղացող նաև ՖԻՖԱ-ի վարկածով
Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կստանա ՖԻՖԱ-ի վարկածով 2016թ. լավագույն խաղացողի մրցանակը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ինչպես և «Ոսկե գնդակի» դեպքում, Ռոնալդուն կշրջանցի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին: Սակայն պորտուգալացու առավելությունը նվազ շոշափելի կլինի:
ՖԻՖԱ-ի մրցանակների պարգևատրման արարողությունը կկայանա հունվարի 9-ին` Ցյուրիխում: ՖԻՖԱ-ի այս մրցանակը Ռոնալդուի համար կլինի երկրորդը: Առաջինը նա ստացել է 2008-ին:
Հիշեցնենք, որ այս տարվանից ՖԻՖԱ-ն և France Football հանդեսը նորից իրենց մրցանակները առանձին են շնորհում: 2010 թվականից մրցանակը ընդհանուր էր: