211652_close_icon
views-count6195 դիտում article-date 17:28 20-10-2017

Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով կճանաչվի աշխարհի լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով կճանաչվի աշխարհի լավագույն խաղացող, հայտնում է Marca-ն: Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 23-ին՝ Լոնդոնում կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ:Նշվում է, որ լավագույն մարզիչ կճանաչվի «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանը, իսկ պատմության մեջ առաջին անգամ լավագույն դարպասապահի համար նախատեսված մրցանակը կշնորհվի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին: 2016/17 մրցաշրջանում Ռոնալդուն դարձել է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող: Պորտուգալացին դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու՝ 13 խաղում խփելով 12 գոլ, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել էր Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:

Նմանատիպ նյութեր