Nike-ի փոխնախագահ. Ռոնալդուն չի սիրում սև գույնի խաղակոշիկներ
Nike Football Footwear ընկերության փոխնախագահ Մաքս Բլաուն պատմել է, թե ինչու է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերադասում վառ գույնի խաղակոշիկները:
«Յուրաքանչյուր խաղացող ունի իր նախընտրելի գույնը: Գիտականորեն ապացուցված է, որ խաղակոշիկի գույնը ֆուտբոլիստի ուղեղում քիմիական գործողություններ է ակտիվացնում:
Եթե դու քեզ լավ ես զգում, ապա նաև լավ ես խաղում: Գունավոր խաղակոշիկների հիմնական պատճառը խաղացողին վստահություն հաղորդելն է:
Օրինակ, Ռոնալդուն չի սիրում սև խաղակոշիկներ: Նա ասում է, որ սևը դանդաղաշարժ է երևում, իսկ նա ցանկանում է զգալ արագությունը», ասել է Բլաուն: