Ֆելայնին դատի է տալու իրեն խաղակոշիկներ մատակարարող ընկերությանը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին խաղակոշիկների պատճառով դատի է տալու New Balance ընկերությանը:
Բելգիայի հավաքականի խաղացողը համարում է, որ մարզական հանդերձանքի ցածր որակի պատճառով ոտքի վնասվածք է ստացել: Բացի այդ, Ֆելայնին գտնում է, որ խաղակոշիկների որակը ազդել է իր խաղի վրա: Ֆուտբոլիստը որպես փոխհատուցում ցանկանում է ստանալ 2,4 մլն ֆունտ:
New Balance ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նախկինում Ֆելայնին իրենց խաղակոշիկները համարել է իդեալական և պատվիրել լրացուցիչ 12 զույգ: