Ռոնալդուն ցմահ տարեկան 24 մլն դոլար կստանա Nike ընկերությունից
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարզական հանդերձանք արտադրո Nike ընկերության հետ ցմահ պայմանագիր է կնքել, համաձայն որի տարեկան 24 մլն դոլար կստանա:
Դա նշանակում է, որ 73 տարեկան հասակում Ռոնալդուն պայմանագրով միլիարդ դոլար կվաստակի:
Բասկետբոլիստներ ԼեԲրոն Ջեյմսից և Մայքլ Ջորդանից հետո պորտուգալացին դարձավ երրորդ մարզիկը, որը Nike-ի հետ ցմահ պայմանագիր է կնքել:
Ավելի վաղ Ռոնալդուն «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2021 թվականը` տարեկան 24 մլն եվրո աշխատավարձով: