211652_close_icon

Տաքսիները «Աստղիկ» բ/կ-ի մոտ խցանում ու վթարային իրավիճակ են ստեղծում. «Առավոտ»

views-count5684 դիտում article-date 11:08 20-12-2016
«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացումից ի վեր հարակից փողոցում մշտապես խցանումներ են։ Չնայած բուժկենտրոնը մեքենաների համար կայանատեղի կառուցել է, սակայն դրա տարածքը չի բավարարում մեքենաներին։ Հիվանդանոցի այցելուների մեքենաներն ամեն օր ու օրվա բոլոր ժամերին մշտապես շարված են փողոցի երկայնքով փակելով անգամ հարակից բնակելի տների մուտքը։ Տաքսի մեքենաների վարորդներն էլ հաճախորդ «փախցնելու» համար իրենց մեքենաներն են հիվանդանոցին մոտ կանգնեցնում ու առանց այն էլ նեղ փողոցն ավելի նեղացնում, մշտապես խցանում առաջացնում։ «Գալիս են մեր դարպասների դիմացը կանգնում։ Էդ տաքսիստներն էլ մյուս կողմից են արդեն զզվեցրել, քիչ է մնում՝ տուն մտնեն»,֊ դժգոհում են բնակիչները։ Երթուղայինի վարորդներն էլ ասում են. «Դրանց պատճառով միշտ «պռոբկեք են» էդ հատվածում: Սրան մի լուծում պիտի տրվի, էդ տաքսիստներին գոնե էդտեղից հանեն։ Թե չէ՝ ամեն վայրկյան վթարային իրավիճակ է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր