211652_close_icon
views-count2792 դիտում article-date 15:16 20-12-2016

ՀՀ գյուղնախարարն ընդունել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և Տնտեսական Զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և Տնտեսական Զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքները: Գնահատումները կատարվել են Օքսֆամի և Տնտեսական Զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության աջակցությամբ: Հիմնվելով ծրագրերի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա` հյուրերը ներկայացրել են իրենց առաջարկները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի սուբսիդավորմանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների աշխատանքի արդյունավետությանը և մարզերում խորհրդատվական ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գյուղաբնակների համար խորհրդատվական նյութերի մատչելիության ապահովմանը: Կարևորելով պետական այս երկու ծրագրերի վերաբերյալ իրականացված հետազոտությունները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան մասնագետները կուսումնասիրեն գնահատման արդյունքները և հետազոտության մեջ նշված և հանդիպման ընթացքում բարձրաձայնված առաջարկները հաշվի կառնվեն հետագա ծրագրերը մշակելիս: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր