2380 դիտում
15:52 31-01-2018
ՀՀ գյուղնախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավարին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանին` համագործակցության վերաբերյալ ծրագրային առաջարկներ ներկայացնելու մասին:
Հանդիպման սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը` ընդգծելով, որ ներկայումս ոլորտի առաջնահերթությունների թվում են փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումը, գյուղատնտեսական հումքի վերամշակման կենտրոնների, սառնարանային տնտեսությունների, կաթի մթերման կայանների ստեղծումը, բուսաբուծության և անասնապահության ճյուղերում բարձր ավելացված արժեք ապահովող գյուղատնտեսական մթերքների արտադրության գերակշռումը, տեղական գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման նպատակով ջերմոցների հիմնումը:
Անդրադառնալով ագրարային ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ ներկայումս կառավարության թիրախային ուղղություններից մեկը փոքր ֆերմերներին աջակցություն ցուցաբերելն է, ինչը թույլ կտա ավելացնել նրանց եկամուտները:
Միաժամանակ նախարարը կարևորել է կրթության ոլորտում ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների պատրաստումը և համայնքներում` ագրարային ոլորտում բիզնես-ծրագրերի մշակման և իրագործման վերաբերյալ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը:
Ռամի Սալմանն իր հերթին վերահաստատել է պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և մասնավոր հատվածի ներգրավմամբ քննարկել համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման հնարավորությունը, որոնք համահունչ կլինեն ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ձևավորել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն Գյուղատնտեսության նախարարության, մասնավոր հատվածի և IFAD-ի ներկայացուցիչներ՝ կարճաժամկետ (2019-2020 թթ) և երկարաժամկետ (2019-2024 թթ) ոլորտի զարգացման ռազմավարության մշակման նպատակով:
Նմանատիպ նյութեր
3506 դիտում
14:58 31-05-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ղեկավարին
3539 դիտում
20:34 20-01-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը