5692 դիտում
10:24 18-11-2017
Ընտանեկան բռնության օրինագծի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ ու նաև հանդիպեց որոշ շերտերի անհամաձայնությանն ու քննադատությանը, ենթարկվել է փոփոխությունների:
Փոփոխություն է կրել նաև օրինագծի վերնագիրը: Նախկինում այն կոչվում էր. «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, այժմ ունի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:
Սա նույնպես բողոքի տեղիք է տվել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշել էր.
«Դեռևս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որևէ սահմանում չունի և հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձևակերպումների հետ։
Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական և մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ:
Հին օրինագծի համեմատությամբ փոփոխությունների օրինակներ պարզել չհաջողվեց. փոխնախարարը քննարկումների էր մասնակցում և զբաղված էր: Այդուհանդերձ, ոչ պաշտոնական զրույցում նախարարությունից ասում էին, որ փոփոխություններն առանձին բառերի ու փոքր ձևակերպումների մակարդակով են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1598 դիտում
10:37 07-05-2015
Օրենքի շուրջ նախօրեին բորբոքված կրքերը չէին հանդարտվում նույնիսկ քվեարկությունից հետո. ՀԱ
906 դիտում
12:31 12-06-2015
FIFA-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան