«Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ կուսակցությունում հիմնականում «գործող» երեք մարդ է մնացել՝ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը ու Զարուհի Փոստանջյանը, ովքեր էլ ամեն գնով պայքարում են, թե ով իրենցից կլինի կուսակցությունում «ասողը»: Մեր տեղեկություններով՝ պայքարը այժմ սրվել է, քանի որ Փոստանջյանը ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, նպատակ ունի կրկին ղեկավարել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը»։
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Արմեն Մարտիրոսյանից, ով ասել է, թե տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։