ՀՀԿ նախընտրական ցուցակում տեղ կհատկացվի ազգային փոքրամասնություններին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է նախընտրական ցուցակում տեղ հատկացնել նաև ազգային փոքրամասնություններին՝ ցուցակում մեկ տեղ հատկացնելով ազգությամբ եզդի մեկ հոգու։ Մեզ հասած տեղեկություններով՝ այդ հարցով ՀՀԿ-ականները դիմել են հանցագործ աշխարհում հայտնի «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Ամարյանին, ՀՀԿ ցուցակի համար թեկնածու առաջարկելու խնդրանքով։
Նշենք, որ քրեական մի գործով Ջնդի Ամարյանը այս տարվա ապրիլի 2-ից կալանավորվել էր։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց, և այժմ իշխանություններն ակնկալում են վերջինիս աջակցությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]