211652_close_icon
views-count6158 դիտում article-date 14:22 19-12-2016

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. այն վարեց ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը

Դեկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Խորհրդակցության մեկնարկին աշխատակազմը մեկ րոպե լռությամբ հարգեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: Աշխատանքային առաջին շաբաթը սկսելով առանց նախարար Երիցյանի՝ Հ. Մխիթարյանը հորդորեց ի հիշատակ նախարարի և հանուն նրա կառուցած արտակարգ իրավիճակների նախարարության շարունակել նույն գործելաոճը, աշխատել առավել զգոն և վայրկյան անգամ չհուսաթափվել: ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության պետերին հանձնարարվեց խիստ վերահսկողություն սահմանել, աշխատել ուժեղացված ռեժիմով և ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Հ. Մխիթարյանը մեկ անգամ ևս շեշտեց. -Բոլորիս համար էլ հիմա շատ դժվար է, բայց պետք է աշխատել և ամուր պահել Արտակարգ իրավիճակների նախարարության հիմքերը, պետք է ծառայությունն իրականացնել՝ շարունակելով նախարար Երիցյանի ավանդը: Նշենք, որ 2016 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/13/103937/]մահացել [/url]է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Նմանատիպ նյութեր