ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Հայկարամ Մխիթարյանը
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկարամ Մխիթարյանը։ Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»,-ասվում է վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/13/103937/]մահացել է երեկ[/url]՝ դեկտեմբերի 13-ին, 55 տարեկան հասակում։