211652_close_icon

Փրկարարները ձյան միջից ավտոմեքենաներ են դուրս բերել

views-count3229 դիտում article-date 10:23 19-12-2016
Դեկտեմբերի 19-ին, ժամը 05.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «FordTransite» մակնիշի 87 AD 100 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 87 AD 700 պ/հ (վարորդ` Գ. Ա.) ավտոմեքենան և 2 ուղևոր: *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուաագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Ford Transite» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումրց դուրս են բերել «Ford Transite» մակնիշի 32 LL 687 պ/հ (վարորդ` Ի. Գ.) ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր