211652_close_icon

Փրկարարները ձյան միջից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաներ

views-count5026 դիտում article-date 12:48 17-12-2016
Դեկտեմբերի 17-ին, ժամը 05.44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցում՝ թիվ 13 պոլիկլինիկայի մոտակայքում, Opel Vectra մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 11 SU 321 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Հ. Մ.):

Նմանատիպ նյութեր