«Ռեալը» միջազգային տիտղոսների քանակով շրջանցեց «Բարսելոնային»
Ճապոնիայում աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 4:2 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/18/104395/]հաղթելով[/url] «Կասիմա Անտլերսին», նվաճեց 21-րդ միջազգային տիտղոսը: Այս ցուցանիշով «արքայական» ակումբը ամենատիտղոսակիր թիմն է:
«Ռեալը» գերազանցում է եգիպտական «Ալ-Ախլիին» և «Բարսելոնային» (20-ական տիտղոս), «Միլանին» և «Բոկա Հունիորսին» (18-ական) և «Ինդեպենդյենտեին» (16):
Բացի այդ, մադրիդցիները 2010-ականներին 10-րդ տիտղոսը նվաճեցին` կրկնելով նախորդ տասնամյակի ցուցանիշը (2000-2009):