«Ռեալը»` աշխարհի ակումբային չեմպիոն, Ռոնալդուն` հեթ-տրիկի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայում աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մեծ դժվարությամբ` լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով հաղթեց ճապոնական «Կասիմա Անտլերսին»:
Ճապոնացիները արժանի դիմադրություն ցույց տվեցին ահեղ մրցակցին: Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2, ընդ որում, խաղի ընթացքում «Ռեալը» պարտվողի դերում էր:
Սակայն լրացուցիչ ժամանակում «արքայական» ակումբը լրջորեն գործի անցավ և երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Մադրիդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Նշենք, որ «Ռեալը» 5-րդ անգամ է նվաճում այս տիտղոսը և այս ցուցանիշով գերազանցում է բոլորին:
[b]Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ
[/b]
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Կասիմա Անտլերս» (Ճապոնիա)՝ 4:2 (լրացուցիչ ժամանակ)
Քարիմ Բենզեմա, 9, Կրիշտիանու Ռոնալդու, 11մ, 60, 98, 104 - Գակու Սիբասակի, 44, 52