«Ռեալ» - «Ատլետիկ»՝5:0. Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկը և Քարիմ Բենզեմայի դուբլը Մադրիդի «Ռեալ»-ին օգնեցին 5:0 հաշվով առավելության հասնել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն իր 13-րդ գոլը խփեց և ռմբարկուների պայքարում ավելի ամրապնդեց առաջատարի դիրքերը:
Ինչ վերաբերվում է «Ռեալ»-ի մրցաշարային իրավիճակին, ապա մադրիդյան թիմը 7 տուրից հետո 15 միավորով գտնվում է 4-րդ տեղում:
[b]«Ռեալ» - «Ատլետիկ»՝5:0[/b]
Գոլե՝ Ռոնալդու 2՛, 55՛, 88՛, Բենզեմա 41՛, 69՛