Հռոմի պապը ճաշել է 8 անօթևանների հետ
Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ճաշել է անօթևանների հետ։
Ճաշի ժամանակ ներկա են եղել 8 անօթևաններ, ովքեր սովորաբար ապրում են Սուրբ Պետրոսի տաճարի մոտակայքում։
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսն այսօր նշում է իր ծննդյան 80-րդ ամյակը։Հռոմի պապի այս բարեհոգի քայլը ցնցել է ամբողջ աշխարհը։