211652_close_icon
views-count2486 դիտում article-date 13:32 17-12-2016

London Chess Classic. Արոնյանը աշխարհի նախկին չեմպիոնի հետ ոչ-ոքի խաղաց

Լոնդոնում կայացավ London Chess Classic սուպերմրցաշարի 7-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդին: Առաջատարը` ամերիկացի Ուեսլի Սոն, շարունակում է պահպանել դիրքերը: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: [b]London Chess Classic, 7-րդ տուր [/b] Լևոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5 Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5 Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5 Մայքլ Ադամս (Անգլիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5 Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)` 1:0 [b]Մրցաշարային իրավիճակը 7-րդ տուրից հետո. [/b] 1. Սո՝ 5 միավոր, 2. Կարուանա՝ 4.5, 3-4. Կրամնիկ, Նակամուրա՝ 4-ական, 5-7. Արոնյան, Գիրի, Անանդ՝ 3.5-ական, 8-9. Վաշյե-Լագրավ, Ադամս՝ 3-ական, 10. Տոպալով՝ 1:

Նմանատիպ նյութեր