Լոնդոնում ավարտվեց London Chess Classic սուպերմրցաշարի 2-ին տուրը:
Տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանի Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիան ավարտվեց 30-րդ քայլում:
Այս տուրից հետո Արոնյանը Կրամնիկի, Անանդի, և Կարուանայի հետ միասին կիսում է 2-5-րդ հորիզոնականները:
Իսկ առաջատարը ամերիկացի Սոուն է, որը 2 հաղթանակ է տարել: Հենց նրա հետ էլ Արոնյանը սպիտակներով կխաղա 3-րդ տուրում, որը կկայանա դեկտեմբերի 11-ին: