211652_close_icon
views-count481 դիտում article-date 16:27 16-10-2026

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է այդ երկրի շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Խրիստոս Սենեկիսի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության խորացման և գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։

Անդրադառնալով ՀՀ Կառավարության որդեգրած արտահանման դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանից արտահանողների և Կիպրոսի գնորդների միջև գործարար կապերի հաստատումը՝ Կիպրոսի շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ընդլայնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տնտեսական լայն օրակարգ՝ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Նմանատիպ նյութեր