2155 դիտում
11:41 17-12-2016
Բան Կի Մունն ակնարկել է, որ դեմ չէր լինի Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը զբաղեցնելուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ում լիազորություններն ավարտվում են 2017 թվականի հունվարի 1-ին, ակնարկել է, որ ամենայն հավանականությամբ կընդգրկվի Հարավային Կորեայի նախագահական ընտրապայքարում, հաղորդում է BBC-ն։
Վերջինիս խոսքով՝ հունվարի սկզբին մի քանի օր հանգստանալուց հետո նա վերադառնալու է հայրենիք։ Բան Կի Մունը խույս է տվել նախագահի մասին ուղիղ հարցից, սակայն ակնարկել է, որ շատ է ցանկանում ինչոր բանով օգտակար լինել իր հայրենիքին՝ Հարավային Կորեայում իրավիճակը բնութագրելով «չափազանց բարդ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայի խորհրդարանը որոշեց իմփիչմենթ ներկայացնել երկրի նախագահ Պակ Կին Խեին։ Վերջինս ներքաշվել էր խոշոր կոռուպցիոն սկանդալի մեջ։ Մինչ երկրի սահմանադրական դատարանը որոշում կկայացնի այդ հարցով, առաջիկա 6 ամիսներին երկիրը ղեկավարելու է վարչապետը։
Նմանատիպ նյութեր
1287 դիտում
16:05 19-05-2014
Բան Կի Մունն ու Պուտինը քննարկելու են Ուկրաինայի իրադրությունը
1356 դիտում
11:46 14-06-2014
Բան Կի Մունն իր 70-ամյակը նշել է կոկայի տերևներից պատրաստված տորթով
1082 դիտում
11:05 28-06-2014
Բան Կի Մունն Ուկրաինայում հրադադարի պահպանման կոչ է արել
Այս բաժնից
895 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4351 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար