Բան Կի Մունն իր 70-ամյակը նշել է կոկայի տերևներից պատրաստված տորթով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր ծննդյան տոնը Բոլիվիայում է նշել։ Այս մասին հայտնում է ABI֊ը։
Ըստ բոլիվիական գործակալության տվյալների՝ տոնի առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար բերել են կոկայի տերևներից պատրաստված տորթ։
Նշենք, որ կոկայի տերևները բոլիվիացիները ծամում են արդեն մի քանի դար։ Նրան 3 լեզուներով՝ անգլերեն, իսպաներեն և տեղի բարբառներից մեկով շնորհավորել է մանկական երգչախումբը։