Բան Կի Մունն Ուկրաինայում հրադադարի պահպանման կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին պահպանել հրադադարի իրենց պարտավորությունները և բռնության դադարեցմանը հասնել երկխոսության միջոցով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ֊ի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության։
«Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ բոլոր կողմերը խստորեն կպահպանեն իրենց պարտավորությունները՝ բոլոր կողմերին հորդորելով բռնության վերջնական դադարեցման հասնել քաղաքական գործընթացի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։