211652_close_icon
views-count1833 դիտում article-date 13:53 17-12-2016

Օբաման ճիշտ է համարել Սիրիայի քաղաքացիական պատերազմին ԱՄՆ-ի մոտեցումը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ճիշտ է որակել Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի նկատմամբ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը, ինչի մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում, փոխանցում է Reuters-ը։ Օբամայի խոսքով՝ ինքը հասկանում է հակամարտության դադարեցմանն ուղղված համընդհանուր ձգտումը և գտնում է, որ առանց ԱՄՆ-ի ռազմական աջակցության հնարավոր չէր լինի դա անել։ Նա նաև նշել է, որ իր երկրի համար առաջնահերթություն է մնում խաղաղ բնակիչների ազատագրումը, ովքեր պատրաստ են լքել հակամարտության գոտին, սակայն հնարավորություն չունեն։

Նմանատիպ նյութեր