Դոնալդ Թրամփը նախատեսում է Ստալոնեին ԱՄՆ արվեստի ազգային հիմնադրամի ղեկավար նշանակել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հայտնի դերասան և ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեին նշանակել ԱՄՆ արվեստի և հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամի ղեկավար: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ Daily Mail-ում հրապարակված տեղեկության՝ չնայած այն հանգամանքին,որ Դոնալդ Թրամփը հեռու է արվեստի բնագավառից, նոր առաջնորդը վստահ է, որ նշված ոլորտը թարմացումների կարիք ունի:
Նշենք, որ ավելի վաղ դերասանը հարցազրույցներից մեկում դրական էր արձագանքել Թրամփի մասին: