Կորյուն Նահապետյանը ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի դասընթացի մասնակիցներին և դասախոսներին, քննարկվել են տարածաշրջանային հարցեր
Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 129-րդ դասընթացի մասնակիցների եւ դասախոսների հետ:
Կորյուն Նահապետյանը հանդես է եկել դասախոսությամբ, որում արծարծվել են տարածաշրջանային անվտանգությանը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղղություններին, սահմանադրական փոփոխություններին եւ պաշտպանության ոլորտի վրա դրանց ազդեցությանը, ՀՀ-ում իրականացվող օրենսդրական եւ պաշտպանական բարեփոխումներին, խորհրդարանական վերահսկողության նոր մեխանիզմներին վերաբերող հարցեր:
Դասախոսության ավարտից հետո ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ներկայացուցիչները հարցեր են ուղղել պարոն Նահապետյանին, որոնք վերաբերել են տարածաշրջանային անվտանգությանը, առկա ռազմաքաղաքական զարգացումներին եւ ՀՀ արտաքին քաղաքական առանձին ուղղություններին: