211652_close_icon
views-count6355 դիտում article-date 19:43 14-12-2016

Լոնդոնում աճուրդի է դրվել պատմության մեջ ամենաթանկարժեք Ferrari-ն՝ 55 մլն դոլար նախնական գնով

Լոնդոնում աճուրդի է հանվել 1962 թ.-ի՝ պատմության մեջ ամենաթանկարժեք Ferrari 250 GTO-ն: Այս մասին հայտնում է RBC-ն: Մեքենայի նախնական գինը 55 մլն դոլար է կազմում: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ սպորտային մեքենաների Ferrari իտալական ավտոարտադրողը 1962-64 թվականներին թողարկել է ընդամենը 39 օրինակ 250 GTO՝ մրցավազքերին մասնակցելու նպատակով: Նշենք, որ ընդամենը 2 տարի առաջ ամենաթանկարժեք մեքենան, որը վաճառվել էր աճուրդում, նույնպես Ferrari էր, որի համար անհայտ կոլեկցիոները վճարել էր 38 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր