211652_close_icon
views-count4543 դիտում article-date 13:41 11-10-2017

Լեոնարդո Դա Վինչիի «Սալվատոր Մունդի» կտավը կհանվի աճուրդի, նախնական գինը կլինի 100 մլն դոլար

Լեոնարդո Դա Վինչիի վերջին կտավներից մեկը, որը հայտնաբերվել էր մասնավոր հավաքածուներից մեկում, վաճառքի է հանվելու աճուրդում, իսկ նախնական գինը կլինի 100 մլն դոլար, հաղորդում է [url=http://time.com/4976048/da-vinci-jesus/?utm_campaign=time&utm_source=twitter.com&utm_medium=social&xid=time_socialflow_twitter]Times[/url]-ը։ Հիսուս Քրիստոսի պատկերով «Սալվատոր Մունդի» (լատիներենից թարգմանաբար նշանակում է աշխարհ փրկիչ) նկարը վերագրվում է XVI դարին։ Մասնագետներին դեռ չի հաջողվում պարզել ստեղծագործության պատմությունը։ Սկզբանականում այն պահպանվել է Կարլ 2-րդ թագավորին պատկանող հավաքածուում, հետո անցել որդուն՝ Բուքինհեմյան դքսին, այնուհետև անհետացել է և կրկին հայտնաբերվել 1958 թվականին կազմակերպված աճուրդում, հետո նորից անհետացել և հայտնաբերվել 2005 թվականին, երբ աճուրդի է հանվել։ [img]http://shamshyan.com/ups/images/0705568001507698356831783.jpg[/img]

Նմանատիպ նյութեր