211652_close_icon
views-count3127 դիտում article-date 19:19 14-12-2016

Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել են 2017 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության մեկնարկին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը Ծառայության ղեկավար կազմին ու կենտրոնական մարմնի բաժինների պետերին է ներկայացրել Ծառայության նորանշանակ մամլո խոսնակին՝ Արմեն Սարգսյանին, և նրան մաղթել հաջողություններ զբաղեցրած պատասխանատու պաշտոնում: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2017 թվականին Ծառայությունում իրականացվելիք հիմնական միջոցառումները, որոնց շուրջ կենտրոնական մարմնի բաժինների պետերը ներկայացրել են զեկույցներ: Գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներին առնչվող խնդիրներից զատ՝ կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել հատկապես այն միջոցառումներին, որոնք առնչվում են քաղաքացիների հետ շփմանը, և հանձնարարել է առավել օպերատիվ արձագանքել նրանց դիմումներին: Արմեն Հարությունյանն ընդգծել է գալիք տարում ծրագրվող միջոցառումների իրականացման ուղղությամբ Ծառայության բոլոր աշխատակիցների հետևողական և թիմային աշխատանքի կարևորությունը. «Յուրաքանչյուրիդ բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքից է առաջին հերթին կախված հասարակության մեջ Ծառայության տեղի և դերի բարձրացումն ու ամրապնդումը՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի»:

Նմանատիպ նյութեր