2777 դիտում
19:35 06-12-2016
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականին Ծառայությունում իրականացված հիմնական միջոցառումները:
Կենտրոնական մարմինների բաժինների պետերն օրակարգում ներառված 92 հարցերի շուրջ հանդես են եկել զեկույցներով՝
առանձնացնելով տարվա ընթացքում իրականացված և դեռևս իրագործման փուլում գտնվող հիմնական առանցքային միջոցառումները, որոնք ամրագրված էին 2016 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրով:
Ընդգծելով 2016 թվականին կատարված բոլոր աշխատանքների կարևորությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կենտրոնական մարմնի բաժինների պետերին՝ խիստ հետևողական լինելու ծրագրված միջոցառումների իրականացման գործընթացում: Տրված հանձնարարականները ներառվելու են հաջորդ տարում իրականացվելիք միջոցառումների ծրագրում:
Նմանատիպ նյութեր
3124 դիտում
19:19 14-12-2016
Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել են 2017 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները
2026 դիտում
19:45 20-01-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի գործունեության արդյունքները
6697 դիտում
22:02 13-12-2017
Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել են կենտրոնական մարմնի 2018 թվականի միջոցառումները
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին