211652_close_icon
views-count6486 դիտում article-date 13:37 12-12-2016

Բաքվում ազգայնականները փորձել են խափանել Ֆիլիպ Կիրկորովի համերգը

Դեկտեմբերի 10-ին Բաքվում «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» փորձել է խափանել Ֆիլիպ Կիրկորովի համերգը։ Այդ մասին հայտնել է musavat.com կայքը։ Ազգայնականները համերգի ժամանակ սկսել են ռւսերեն և ադրբեջաներեն լեզուներով վանկարկել «Հայ Ֆիլիպ, հեռացիր»,ինչին միջամտել են անվտանգության ծառայողները՝ հեռացնելով նրանց դահլիճից ու հանձնել ոստիկանությանը։ Նշենք, որ 2 աբաթ առաջ նույն կազմակերպության անդամները փորձել էին խափանել երգիչ Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգը՝ անվանելով նրան «դավաճան»։ Բանն այն է, որ Պավլիաշվիլին համերգից առաջ այցելել էր Արցախ։

Նմանատիպ նյութեր