211652_close_icon
views-count34725 դիտում article-date 09:59 12-12-2016

Արտակարգ իրավիճակ Նուբարաշենում. 200 բնակիչ 3 տարի է, չի կարողանում պարզել՝ ով է «յոթգլխանի այն հրեշը», որ իրենց կտրել է ջրից. սպառնում են չլվացված սպիտակեղենը լցնել քաղաքապետարանի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն գրեթե 3 տարուց ավելի է, Նուբարաշեն վարչական շրջանի Այգեգործական թաղամասում գտնվող 200-ից ավելի բնակիչներ անգիր արած ամեն առավոտ արտասանում են մեծն Իսահակյանի բանաստեղծության տողերը, այն է՝ «Խեղճ աղքատը դառը դատի, դատարկ նստի, է՜, աշխարհ, էլ ինչո՞ւ ես քարը թողնում, քարի վրա քա՛ր աշխարհ։ Մենք աշխարհքի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից...»։ Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Ո՞վ կմտածի, որ 21-րդ դարում աշխարհի հնագույն քաղաքներից մեկի բնակիչները քարե դարում կապրեն։ 3 տարուց ավելի է, ասես մեր թաղամասի խմելու ջրի վրա 7 գլխանի հրեշ նստած լինի. օրերով ջուր չենք ունենում, բայց դրա համար վճարոմներ ենք կատարում։ Բազմաթիվ անգամ դիմել ենք պատկան մարմիններին, սակայն նույն պատճե արած պատասխանն են մեզ տալիս՝ «մի բան կանենք» կամ «ոչինչ չենք կարող անել»։ Այդպիսի դարակազմիկ պատասխան, երևի, միայն մեր պաշտոնյա չինովնիկները կտային։ Միայն գոհ ենք Նուբարաշենի թաղապետ Արթուր Կիրակոսյանից, ով տարիներ առաջ լուծեց ջրի խնդիրը, սակայն հետո ինչ-որ էլեկտրիկներ եկան, իբրև թե իրենց գործողությունների արդյունքում ավելի է բարելավելու ջրամատակարարումը, սակայն ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին ու թաղապետի կատարած ողջ աշխատանքները ջուրը գնաց։ Ամեն մեկիս տան լվացքը դառել է մի ամբողջ դեզ, երեխաներին տանում ենք ծանոթ-բարեկամի տուն, էնտեղ ենք լողացնում։ Հուսով ենք, որ պատկան մարմինները գոնե այս անգամ խոսքից գործի կանցնեն, թե չէ, ինչի՞ է նման. մեր քթի տակով եքա ջրի տրուբեք են անցնում, բայց մեզ դրել են սովետական հայտնի մուլտֆիլմի «Մաուգլի»-ի կենդանիների տեղը. էս մի ծորակից է, որ փորձում ենք ջուր հավաքելով հոգանք մեր կարիքները։ Բայց դե, եթե մի քիչ մարդկային հատկություններով օժտված լինեն այդ որոշ վայ պատասխանատու չինովնիկները, ապա խնդիրը կարճ ժամանակում կլուծվի, հակառակ դեպքում մեր ու մանուկ, ահել-ջահել գնալու ենք Երևանի քաղաքապետարան՝ իհարկե, մեզ հետ տանելով նաև մեր չլվացված հագուստեղենն ու սպիտակեղենը ու նվիրենք քաղաքապետարանի պատասխանատու չինովնիկներին, որոնց թերի աշխատանքի արդյունքում մի ամբողջ թաղամաս հայտնվել է արտակարգ իրավիճակում»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր