Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը «Տոտենհեմի» հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Տոտենհեմին»:
Հանդիպման 30-րդ րոպեին գեղեցիկ խաղարկումից հետո խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` 1:0:
Նշենք, որ սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում: