Եվրոպայի Լիգա. Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ գոլով բացեց հաշիվը «Զարյայի» հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում ուկրաինական «Զարյան» Օդեսայում հյուրընկալել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հանդիպման 48-րդ րոպեին հաշիվը բացեցին մանկունյանցիները. ֆանտաստիկ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը` 1:0, որը միայնակ ճեղքեց մրցակցի պաշտպանական օղակը և գրավեց «Զարյայի» դարպասը: Նշենք, որ սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր անգլիական ակումբի կազմում