Թեյլոր Սվիֆթը արժանացել է «Billboard Music Awards» մրցանակին՝ «Տարվա արտիստ» անվանակարգում
Քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը արժանացել է «Billboard» ամսագրի կողմից շնորհվող «Billboard Music Awards» մրցանակին՝ «Տարվա արտիստ» անվանակարգում:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ընդհանուր առմամբ 25-ամյա Սվիֆթը դարձել է «Billboard»-ի սահմանած ութ անվանակարգերի հաղթող, այդ թվում՝ որպես լավագույն երգչուհի և լավագույն ալբոմի հեղինակ: Լավագույն երգիչ է ճանաչվել Սեմ Սմիթը, լավագույն խմբեր են ճանաչվել «One Direction»-ը և «Coldplay»-ը: Սոցցանցերում ամենահանրահայտ արտիստ է ճանաչվել Ջասթին Բիբերը:
Մրցանակաբաշխության արարողությունը անել է Լաս-Վեգասում:
«Billboard» ամսագրի մրցանակը գոյություն ունի 1989-ից: