211652_close_icon
views-count10317 դիտում article-date 09:37 10-12-2016

ՍԴ դատավորի մոտ օդանավակայանում ատրճանակի փափշտակալի հայտնաբերումը ներգերատեսչական աղմուկ է բարձրացրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ չորեքշաբթի Մոսկվա մեկնելիս ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի մոտ օդանավակայանում ատրճանակի լիցքավորված փափշտակալի հայտնաբերման մասին մեր հաղորդած լուրը, պարզվում է, ներգերատեսչական աղմուկ է բարձրացրել։ Միջադեպի վերաբերյալ հետաքրքրություն են ցուցաբերել միանգամից մի քանի իրավապահ կառույցներ։ Այժմ Սահմանադրական դատարանում մտածում են ինչպես «ջրել», այս միջադեպը։ Հիշեցնենք, փամփշտակալը դատավորի մոտ հայտնաբերվել էր զննման ժամանակ։ Մեզ հայտնի դարձավ, որ դատավորն ունի դիվանագիտական անձնագիր և շատ Է զարմացել, որ իրեն զննել են։ Սահմանադրական դատարանը մինչ օրս մեր հայտնած տեղեկատվության վերաբերյալ ոչ պաշտոնական բացատրություն, ոչ էլ հերքում չի ներկայացրել։ Իսկ մինչ այդ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը մականուն է ձեռք բերել, նրան այժմ ՍԴ-ում անվանում են «Մագազին Աշոտ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր