211652_close_icon
views-count1759 դիտում article-date 11:45 25-02-2014

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում տարածված Էրդողանի և նրա որդու հեռախոսային ձայնագրությունը. տեսանյութ

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել այս գիշեր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի միջև տեղի ունեցած հետախոսազրույցի ձայնագրությունը: Ենթադրվում է, որ հեռախոսազրույցը ձայնագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին, այն նունն օրը, երբ Թուրքիայում սկսվեց հակակոռուպցիոն մեծ գործողություններրի ծրագրի իրագործումը: Հեռախոսազրույցում Էրդողան ավագը իր որդուց պահանջում է տնից անհապաղ դուրս բերել տնից 1մլրդ դոլարը փողը և այն ուղարկել մի քանի գործարարների: Հեռախոսազրույցները արձանագրվել են դեկտեմբերի 17-ին ՝ ժամը 08:01-ին, 11:17-ին, 15:39-ին, 23:15-ին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:58-ին: Բիլալը հորը պատասխանել է, որ տանը միայն 30մլն եվրո է մնացել և որ նա դրանք ուրիշ վայր կտեղափոխի: Միևնույն ժամանակ մի քանի աղբյուրներ հավաստիացնում են, որ առկա են կադրեր, որոնցում Բիլալ Էրդողանը տնից դուրս է բերել գումարը: Հաղորդվում է, որ առաջիկա օրերին այդ կադրերը ևս կհրապարակվեն համացանցում: Էրդողանի ադմինիստրացիան շտապել է հայտարարություն տարածել, որում ասվում է, որ տեղեկությունը սուտ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր