London Chess Classic. Արոնյան-Ադամս. ուղիղ միացում
Լոնդոնում մեկնարկեց London Chess Classic սուպերմրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Բացի Արոնյանից, մրցաշարին մասնակցում են նաև ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2823), ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2809), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավը (2804), ամերիկացի Ուեսլի Սոն (2794), աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (2779), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2779), հոլանդացի Անիշ Գիրին (2771), բուլղարացի Վեսելին Տոպալովը (2760) և անգլիացի Մայքլ Ադամսը (2748):
1-ին տուրում Արոնյանի մրցակիցը Ադամսն է: Մյուս զույգերն են. Կրամնիկ - Տոպալով, Նակամուրա - Սո, Վաշյե-Լագրավ - Գիրի, Կարուանա - Անանդ:
Արոնյան-Ադամս և Կրամնիկ-Տոպալով պարտիաներին ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.